Google համացանցային հսկան մարտի 11-ին տոնական լոգոտիպով նշել է հայտնի անգլիացի գրող, հանրահայտ «Ուղեցույց Գալակտիկայով ավտոստոպով ճամփորդողների համար» ֆանտաստիկ սերիալի հեղինակ Դուգլաս Նոել Ադամսի ծննդյան օրը: 1978 թվականի մարտին, BBC  ռադիոյով մեկնարկել է Դուգլաս Ադամսի չորս սերիայից բաղկացած The Hitchhiker`s Guide to the Galaxy սերիալը, որը ստացել է Imperial Tobacco Award (1978), Sony Award (1979) եւ Best Programme for Young People (1980) պարգեւները:

Որոշ ժամանակ անց Դուգլաս Ադամսը գրել է նույնանուն գիրք, որը եւս հաջողություն է ունեցել: Ավելի ուշ Ադամսը գրել է շարունակությունը` The Restaurant at the End of the Universe (Ռեստորան` Տիեզերքի վերջում) (1980) եւ  Life, The Universe and Everything (Կյանք, Տիեզերք եւ մնացած ամեն ինչ) (1982):

1982 թվականին Ադամսի գրքերը տեղ են գտել  New York Times bestellers list и Publishers՝ Weekly bestsellers list-ում` Յան Ֆլեմինգից հետո առաջին անգամ ԱՄՆ-ում անգլիացի գրողին հաջողվել է հասնել այդպիսի հաջողության: 1992 թվականին Ադամսը գրել է «Ուղեցույցի» ամփոփիչ, վերջին` հինգերորդ` Mostly Harmless (Հիմնականում անվնաս) գիրքը: 1996 թվականին The Hitchhiker`s Guide to the Galaxy-ն զբաղեցնում է «Հարյուրամյակի հարյուր մեծագույն գրքերը» ցուցակի 24-րդ տեղը: 1998 թվականին Ադամսը հիմնում է The Digital Villiage ընկերությունը, որը նույն տարում թողարկում է Starship Titanic համակարգչային խաղը:

Դուգլաս Ադամսը մահացել է Սանտա Բարբարայի իր տանը 2001 թվականի մայիսի 11-ին: Ի հիշատակ Ադամսի մի երկնաքար նրա անունով են կոչել: Բացի այդ, նա աշխարհին մի զվարճալի տոն է նվիրել: Ամեն տարի, նրա մահից երկու շաբաթ հետո` մայիսի 25-ին, գրող հորինողի գործունեության  երկրպագուները նշում են Սրբիչի օրը:  Չէ որ հենց սրբիչն էր Ադամսը համարում միանգամայն անհրաժեշտ իր`անփոխարինելի Գալակտիկայով ավտոստոպով ճամփորդողների համար: Այդ օրը Ադամսին հիշողները սրբիչով են շրջում: Եւ հաճախ նայում են վերեւ` ողջունելով իրենց կուռքին, ով մի օր ընդմիշտ լքեց Երկիրը: