Իրանում արգելափակել են VPN-ծառայությունների մուտքը, որը թույլ է տալիս օգտատերերին շրջանցել սահմանված ինտերնետային սահմանափակումները: Այս մասին հայտարարել է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գծով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Ռամեզանալի Սոբհանի-Ֆարդը:

Նրա խոսքով` վերջին մի քանի օրերի ընթացքում արգելափակվել են «անօրինական  VPN-կայքերը, եւ արգելափակումների պատճառով երկրում կարող է անգիտակցաբար արգելափակված լինել նաեւ մուտքը Google եւ Yahoo!»: Իրանցի օգտատերերից մեկը Reuters-ին հայտարարել է, որ արգելափակվել են նաեւ Skype եւ Viber համացանցային ծառայությունները:

Ինչպես պարզել է »Լենտա.ռու»-ն,  VPN-ն (Virtual Private Network, մասնավոր վիրտուլ ցանց)` տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս իրականացնել ծածկագրված միացում արտասահմանի մասնավոր ցանցերին: Նրա օգնությամբ օգտատերերը կարող են բացել կայքեր, որոնց մուտքն արգելված է պետականորեն, ինչպես նաեւ պաշտպանվել իշխանությունների կողմից հետապնդումներից:

Իրանի իշխանությունները վերջին մի քանի տարիներին արգելափակել են համացանցային այն ռեսուրսները, որոնք համարում են վիրավորական կամ անօրինական: Մասնավորապես երկրում արգելված են Facebook-ն ու  Twitter-ը:Բացի այդ, սեպտեմբերին «մահմեդականների անմեղությունը» հակաիսլամիստական ֆիլմի պատճառով արգելափակվել էին նաեւ  YouTube տեսահոլսթինգն ու Google որոնողական կայքը: Մի քանի ամիս անց, 2012 թվականի դեկտեմբերին, երկրի իշխանությունները ստեղծել են  YouTube-ի սեփական անալոգը: