Հայաստանյան եւս մեկ ինտերնետ կապի պրովայդեր՝ Armenian Datacom Company (ADC) ընկերությունից NEWS.am-Ինովացիային տեղակացրին, որ իջեցրել են ինտերնետ կապի սակագները։ Ըստ ընկերության՝ ADC-ի տրամադրած FastClick ինտերնետ-ծառայության սակագները իջել են ավելի քան 20 տոկոսով։ Բացի դրանից, տրամադրվող կապի արագությունը գիշերային ժամերին կրկնապատկվելու է։
Տեղեկացնենք, որ վերջերս ինտերնետ կապի սպասարկման շուկայում սակագների նվազեցում է նկատվում։ Կապ տրամադրող ընկերությունները գների զգալի նվազեցումներ են կատարում։




























