ԵՄ-ի 27 երկրների արտգործնախարարները Բրյուսելի նիստում վճռել են խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը: Այդ մասին ասված է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության` Խորհուրդը 12 ամսով երկարացրել է սահմանափակող միջոցների ժամկետը՝ ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների: Խորհուդը նաեւ մարդու իրավուքնների լուրջ խախտումների համար պատասխանատու 9 ֆիզիկական անձանց է ավելացրել ցուցակում, որոնց արգելված է մուտքը եւ որոնց ակտիվները սառեցված են: «Այդպիսով, ցուցակի մասնակիցների ընդհանուր քանակը 87 մարդ է», - ասվում է փաստաթղթում: Այնտեղ նշվում է, որ ԵՄ-ի ԱԳՆ-ի ղեկավարները վճռել են նաեւ սառեցնել մարդու իրավուքների խախտումների համար պատասխանատու իրանական մեկ ընկերության ակտիվները:
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ից` ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո, հայտնում է utro.ru-ն:




























