Լոնդոնում Թագավորական քոլեջի գիտնականներն առաջին անգամ «հիբրիդային ատամներ են» աճեցրել՝ դրանք ստանալով մարդու լնդերի ու մկների սաղմնային ցողունների բջիջներից:
Սկզբնապես հետազոտողները վերցրել են մարդու լնդերի էպիթելային բջիջներն ու դրանք մեծացրել են լաբորատոր պայմաններում: Ապա մեծ քանակությամբ «մեծացած» բջիջները միացրել են կրծողների սաղմնային ցողունների բջիջների հետ եւ ստացվածը տեղադրել են մկների վրա: Արդյունքում գիտնականներին հաջողվել է աճեցնել էմալով եւ կենսունակ արմատներով հիբրիդային ատամներ, հաղորդում է Nature World News-ը:
Ւնչպես ենթադրել են հետազոտողները, ապագայում այդ տեխնոլոգիաները հասանելի կլինեն ատամնաբուժարանների հաճախորդների համար, սակայն տվյալ փուլում այն թանկարժեք բուժում է: Անհրաժեշտ է շարունակել հետազոտությունը, որի օգնությամբ բուժումներն ավելի էժան եւ հասանելի կդառնան, բայց դրա համար անհրաժեշտ է եւս մի քանի տարի, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:




























