Google-ն այսօրվա Doodle-ը նվիրել է XX դարի հայտնի բնագետ, մտածող եւ հասարակական գործիչ Վլադիմիր Վերնադսկիին: 2013թ. մարտի 12-ին լրանում է մեծ գիտնականի ծննդյան 150-ամյակը:
Վլադիմիր Վերնադսկին ծնվել է 1863թ. մարտի 12-ին (փետրվարի 28): Նա սերում էր պալատական ընտանիքից, տնտեսագետ եւ պրոֆեսոր Իվան Վերնադսկիի եւ ռուսական առաջին կին քաղաքական տնտեսագետ Մարիա Վերնադսկիի որդին էր:
1873-1880թթ. Վլադիմիրն ուսանել է Խարկովի ու Պետերբուրգի գիմնազիաներում, 1881-1885թթ.՝ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժնում:
Calend-ը գրում է, որ Վերնադսկին Երկրի մասին ժամանակակից գիտությունների համալիրի հիմնադիրն էր՝ երկրաքիմիայի, կենսաերկրաքիմիայի, ռադիոերկրաբանության, հիդրոերկրաբանության եւ այլն, շատ գիտական դպրոցների հիմնադիրը, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1925, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս՝ 1912թ.-ից, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս՝ 1917-ից), Ուկրաինայի ԳԱ առաջին նախագահը (1919), Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1898-1911):
Վերնադսկին ձգտում էր միավորել մարդկային գիտակցության տարատեսակ ոլորտները, խոշոր բնագիտական եւ աշխարհայացքային հայեցակարգեր ստեղծել: Դա նրա կողմը գրավեց բազմաթիվ գիտնականների, ինչը թույլ տվեց համաշխարհային նշանակության գիտական խոշոր դպրոցներ հիմնել:
Վլադիմիր Վերնադսկին մահացել է 1945թ. հունվարի 6-ին Մոսկվայում:



























