Ռուսաստանյան «Յանդեքս» IT-ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի կրկնակի տեղակայման (SPO) մասին: Խոշոր բաժնետերերը, որոնց թվում նաեւ հիմնադիրներ Արկադի Վոլոժն ու Իլյա Սեգալովիչը, վաճառում են բաժնետոմսերի մոտ 7,4 տոկոսը:
Ընդամենը վաճառվելու է 24 մլն 253 հազար 987 բաժնետոմս A դասի: SPO-ից անմիջապես հետո ընկերությունը կսկսի մոտ 12 մլն բաժնետոմսերի հետադարձ գնումը (buy-back): Ծրագիրն աշխատելու է մինչեւ 2013թ. նոյեմբերի 14-ը: Nasdaq բորսայում ռուսական ընկերության մեկ բաժնետոմսն արժե 25,03 դոլար:
Ինչպես գրում է RBC-ն, «Յանդեքսը» ռուսական խոշոր IT-ընկերություններից է եւ աշխարհում չորրորդը մշակված հարցումների քանակով: 2011թ. մայիսի 24-ից ընկերության սովորական բաժնետոմսերը սկսել են վաճառվել ամերիկյան Nasdaq-ում:




























