Apple ընկերության նախկին աշխատակիցը հնարավորություն է տվել բջջայինի սիրահարներին տեսնել, թե սկզբնապես ինչ տեսք է ունեցել սիրելի սարքը: Աշխատակիցը, որն աշխատել է 2000-ականների սկզբին, հրապարակել է 2005թ. արված լուսանկարը:

iPhone-ի նախատիպն իրենից ներկայացնում է ավելի շուտ iPad հիշեցնող գաջեթ` 5x7 դյույմ չափով եւ 5 սմ հաստությամբ: Այժմ նման սարքը չափազանց մեծ է թվում, բայց 2005-ին դա առաջադեմ մշակում էր:

Սարքը նաեւ մի շարք արտաքին պորտեր ունի, այդ էվում` USB, Ethernet:

iPhone-ի առաջին հեռախոսը թողարկվել է 2007թ., իսկ 2012թ. սեպտեմբերին թողարկվեց iPhone 5 վերջին մոդելը: