Արաբական Միացյալ Էմիրությունների դպրոցներում մտադիր են ամբողջությամբ հանել գրքերն ու տետրերը եւ փոխարինել դրանք կոմպակտ պլանշետային համակարգիչներով: Նախագիծն իրականացվելու է առաջիկա չորս տարիների ընթացքում, «Ար-ռույա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի դաստիարակության եւ կրթության նախարար Համիդ ալ-Քաթամին:

Նրա խոսքով, հաջորդ ուսումնական տարվանից սկսվելու է պլանշետային համակարգիչների ներդրումը ուսումնական գործընթացում, որ չորս տարուց բոլոր դպրոցները կարողանան ամբողջությամբ անցնել էլեկտրոնային դասագրքերի, տետրերի, օրագրերի ու ամսագրերի: Պլանշետների կանցնեն նաեւ ուսուցիչները, որոնք կիրառելու են ամենաարդիական տեղեկատվական տեխնոլոգիաները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: