Իրանի իշխանությունները մտադիր են դատի տալ Հոլիվուդին՝ օսկարակիր «Օպերացիա Արգո» ֆիլմի համար: Թեհրանը կարծում է, որ ֆիլմում միտումնավոր ստեղծվել է երկրի «անիրական կերպարը»:
Ֆրանսիացի փաստաբան Իզաբել Կուտան Պեյրը, որը ժամանակին պաշտպանել էր Կառլոս Շակալ անունով հայտնի վենեսուելացի հեղափոխական Իլյիչ Ռամիրես Սանչեսին, արդեն ժամանել է Իրան՝ հայցի քննարկման համար:
Թեհրանում փետրվարին ֆիլմի փակ ցուցադրությունից հետո Իրանն արդեն քննադատել էր «Օպերացիա Արգո»-ն՝ այն անվանելով Իրանի դեմ ամերիկյան քարոզչություն: Այն ժամանակ հայտարարվել էր ֆիլմի «իրանական պատասխանը» նկարահանելու մասին, գրում է gazeta.ru-ն:
Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքի ֆիլմում պատմվում է 1979թ. Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատանն իրանցի ակտիվիստների կողմից առեւանգված վեց ամերիկացի գերիների փախուստի մասին: Կինոնկարն ստացել է «Օսկար», BAFTA եւ «Ոսկե գլոբուս» մրցանակներ:




























