Հավանական է` ճապոնացիներին վերջապես հաջողվել է գտնել դեպի սեփական էներգետիկ պաշարներ տանող բանալին: Ինչպես հաղորդել է Ճապոնիայի բնական պաշարների եւ էներգիայի գործակալությունը` Գազի, նավթի եւ մետաղների պետական կորպորացիային աշխարհում առաջին անգամ հաջողվել է գազ ստանալ օվկիանոսի հատակում գտնվող մեթանի հիդրատից:

Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս ճապոնական մասնագետները հետազոտություն կանցկացնեն ճշտելու`վայրկյանում ինչ ծավալի արժեքավոր հումք կարող են ստանալ: Դրանից հետո հետագա վեց տարիների ընթացքում Ծագող արեւի երկիրը կսկսի յուրացնել մեթանի հիդրատից ստացված գազը: Այս բանագավառում ճապոնացի գիտնականները փորձեր անցկացրել են 2001 թվականից եւ դրա վրա վատնել են միլիոնավոր դոլարներ:

Ինչպես գրում է «Ուտրո.ռու»-ն, ամբողջ 2012 թվականի ընթացքում, ճապոնական «Տիկյու» հատուկ հետազոտական նավը փորել է Խաղաղ օվկիանոսը` Հոնսյու գլխավոր կղզու արեւելյան մասում գտնվող Ացումի թերակղզուց 70 կմ հարավ` Նագոյա քաղաքից ոչ հեռու: