Բրիտանացի վարպետ Գրանտ Թոմփսոնը մտածել է, թե ինչպես կարելի է օգուտ քաղել կոտրված, դեն նետված հեռուստացույցներից: Պարզվել է, որ անպետք տեխնիկայի օգնությամբ կարելի է տաքացնել ինչ ասես՝ մինչեւ 1000 աստիճանի ջերմության:
Հաջող փորձի համար անհրաժեշտ է օգտագործել Ֆրենելի բաղկացուցիչ լինզա ունեցող պրոյեկցիոն հեռուստացույցները: Թոմփսոնը նման մի հեռուստացույց քանդել է՝ ցույց տալով, որ էկրանը բաղկացած է երեք լինզաներից: Սակայն փորձի համար նրան անհրաժեշտ է եղել միայն հեռուստադիտողներից ամենամեծ հեռավորության վրա գտնվող լինզան, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին:
Տեսագրություներից մեկում նա, լինզայով անցկացնելով արեւի ճառագայթը, այրում է ծառը, իսկ բետոնը եւ ցինկից մետաղադրամները հալվում են: Մեկ այլ տեսագրության մեջ նա անում է նույնը, միայն հարմարության համար լինզան դնում է փայտե շրջանակի մեջ: Այդկերպ Թոմփսոնը նրբերշիկներ է խորովում եւ եռման աստիճանի հասցնում շշի ջուրը՝ թեեւ շշի ապակին շուտով կոտրվում է:











