Երեւանի բժշկական համալսարանի հարեւանությամբ գտնվող «Այս» ակումբում մարտի 11-ի գիշերը դարձյալ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս անգամ վիճել են հայ եւ իրանցի երիտասարդները: Նշենք, որ այս ակումբը աշխատեցնում են իրանցիները եւ այստեղ հաճախ են տեղի ունենում սկանդալներ:
Վեճը նախ ծագել է հայ երիտասարդի ու իրանցի դիջեյի միջեւ: Վերջինս հարվածել է հային, նա էլ գրպանից հանել ատրճանակն ու կոթով խփել իրանցուն, ապա վրա է հասել ակումբի մեկ այլ իրանցի աշխատակից, խլել ատրճանակն ու ծեծի ենթարկել երիտասարդին: Բարեբախտաբար, կրակոցներ չեն եղել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բերման ենթարկել երիտասարդներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:




























