Google-ն առաջին անգամ ներկայացրել է Google Glass Mirror API-ն` Google Glass-ի լրացված իրողության միավորների փոխազդեցության ծրագրային համակարգը` սերվերներով ու հավելվածներով: Դրա հետ մեկտեղ Google-ը ցուցադրել է արդեն գրված մի քանի հավելումներ, ներառյալ Gmail փոստային հաճախորդը, ինչպես նաեւ ծրագրային ապահովումներ New York Times-ից, Evernote-ից, Path-ից եւ բովանդակության այլ մատակարարներից:
Mirror API-ն խոստանում է հարմարավետ միջավայր դառնալ ԾԱ մշակողների համար: Ողջ բովանդակությունն անցնում է այսպես կոչված «ժամանակային գծի քարտեզով»: Այդ քարտեզները ներառում են տեքստ, պատկեր, HTML-ի ընդլայնված նշում, ինչպես նաեւ տեսանյութ: Գործիքակազմի մեջ նաեւ դեվելոպերների համար կան քարտեր, որոնց միջոցով կարելի է ձայնային հրահանգներ տալ: Նաեւ կա խոսքը ճանաչելու ֆունկցիա եւ տեսախցիկի, ինչպես նաեւ տեքստը խոսք դարձնելու հնարավորություններ, հաղորդում է «Վեստի էկոնոմիկան»:
Առաջին հավելվածների շնորհանդեսին ցուցադրվել են միավորների աշխատանքն ու ֆունկցիոնալ մի քանի առանձնահատկություններ:




























