Ղազախստանի գյուղերից մեկի բնակիչը հայտնել է երեք աչքերով, չորս ականջներով եւ ութ ոտքերով գառան ծնվելու մասին:

Ինչպես հաղորդում է Tengrinews.kz-ը, գառնուկը ծնվել է Պավլոդարի շրջանի Շաքաթ գյուղում` Կուանդիկ Բեքիթաեւի գոմում: «Ես առաջին տարին չէ, որ անասնապահությամբ են զբաղվում, բայց նման բան դեռ չէի տեսել: Մեկ գլուխ, երկու իրան, երեք աչք, որոնցից մեկը ծոծրակին»,- պատմել է Բեքիթաեւը:

Անասնաբույժները հայտնել են, թե մուտանտների ծնունդը Պավլոդարի երկրամասում հազվագյուտ երեւույթ չէ: Բեքիթաեւը կարծում է, որ ոչխարը պետք է զույգ ծներ, իսկ մուտանտի ծնումը բացատրել է մոտակայքում գտնվող էլեկտրոլիզի գործարանի առկայությամբ: Տերը դեռ չի որոշել` թաղի, թե զմռսի գառանը` հետագայում ցանկացողներին ցույց տալու նպատակով: