Օպտիկական ոսպնյակներով Google Glass-ի ակնոցները հասնելի կլինեն: Օգտատերերի նման հարցադրմանը դրական են պատասխանել ընկերությունից: Չներկայացնելով մանրամասները` Google-ն իր էջում գրել է, որ օպտիկական ոսպնյակներով ակնոցները կարող են ի հայտ գալ «այս տարի»:
«Glass-ի դիզայնը մոդուլային է, այնպես որ դուք կարող եք ձեր պահանջներին համապատասխան ավելեցնել շրջանակներն ու ոսպնյակները»,-նշել է ընկերությունը: Google-ը նաեւ հրապարակել է ակնոցներից մեկի նախնական տարբերակը, հաղորդում է «Գազետան»:
«Google»-ն սկսել է ակնոցի մշակումները գրեթե երկու տարի առաջ: Համակարգչային ակնոցները կունենան ոչ մեծ դիսփլեյ, որոնք կարող են ներկայացնել համացանցային տարբեր տվյալներ: Ակնոցը կրողը կարող է կառավարել տեղեկատվությունը` ձայնային հրահանգների միջոցով:




























