Google Reader-ի RSS-ը 2013թ. հուլիսի 1-ին կփակվի, հայտնում է Google-ի պաշտոնական բլոգը:

Ըստ հաղորդագրության` վերջին տարիներին այդ ծառայությունից օգտվելու ակտիվությունը նվազել է: Օգտվողներն իրենց տվյալները կարող են դուրս բերել հատուկ  ցանցով: Բացի RSS-ից, ընկերությունն առաջիկայում կփակի եւս յոթ արտադրանք:

Մասնավորապես հունիսի 1-ին կջնջվի Google Building Maker-ը, որը հնարավորություն էր տալիս  ստեղծել շենքերի 3D-մոդելներ՝ Google Maps եւ Google Earth քարտեզագրական ծառայությունների համար: Մարտին ընկերությունը կդադարեցնի  Google Voice-ը  BlackBerry  սարքերի համար եւ Snapseed-ը Windows-ի եւ Mac OS X-ի համար:

Ապրիլին կդադարեցվի Google Cloud Connect-ի աշխատանքը, որը օգտվողներին հնարավորություն էր տալիս Microsoft Office-ի փաստաթղթերը պահել  «ամպում»: Ընկերությունն առաջարկում է դրա փոխարեն օգտագործել Google Drive-ը: Մյուս երեք արտադրանքները, որնց փակումը նախատեսված է սեպտեմբերի 16-ին, նախատեսված են ծրագրավորողների համար:

Google Reader-ը մեկնարկել էր 2005թ.:  Google Reader-ի տվյալները կիրառվել են մի շարք կողմնակի ծառայությունների կողմից, այդ թվում` բջջային հաճախորդների: