Twitter-ի տվյալներով` պոնտիֆիկի ընտրության օրն այդ թեմայով ավելի քան 7 միլիոն հաղրդագրություն է գրվել: Նոր Պապի անունը հայտարարելուց անմիջապես հետո րոպեում 130 հազար թվիթ է հայտնվել:
#HabemusPapam հեշտեգը («Մենք Պապ ունենք», պոնտիֆիկի ընտրությունների ավանդական ամփոփիչ խոսքը) մեկ օրվա ընթացքում վերածվել է ցանցի ամենահանրահայտներից ու մեկնաբանվողներից: Իր հանրահայտությամբ հաջորդ հեշտեգը դարձել է #HumoBlanco-ն եւ #FumataBlanca-ն («սպիտակ ծուխ», Պապի ընտրությունը հայտնող), հաղորդում է «Ուտրո.ռու»-ն:
Հիշեցնենք, որ Հռոմի նոր Պապն ընտրվել է մարտի 13-ի երեկոյան կարդինալների գաղտնի ժողովում. Ֆրանցիսկոսի` արգենտինացի կարդինալ խորխե Մարիո Բերգոլյոյի ընտրության մասին հայտնի է դարձել Սիքստինյան կապելայից բարձրացող սպիտակ ծխից:




























