Windows 8-ի եւ Windows RT-ի համար Twitter միկրոբլոգերի ծառայությունը հասանելի է դարձել մարտի 13-ից: Մինչ օրս գոյություն չուներ լիովին ադապտացված տարբերակ Windows 8 եւ RT օպերացիոն համակարգերի համար: Ինչպես հաղորդում է Zdnet-ը, եղած տարբերակներն էլ լավ աշխատանքով աչքի չեն ընկել:

Ի լրումն Twitter-ի հայտնի գործառույթների, ինչպիսիք են Home, Connect, Discover եւ MeTabs, հավելվածի նոր տարբերակն ունի հատուկ հնարավորություններ, որոնք օգտագործվում են նոր Windows-ում:

Նոր գործառույթների մեջ աչքի է ընկնում Snap view – ն, որը թույլ է տալիս Twitter-ում խոսելուն զուգահեռ զբաղվել այլ գոծերով, Photos` լուսանկարների հետ աշխատանքի ընդլայնված հնարավորությունների համար, Share charm եւ Search charm ֆունկցիաները:

Նոր տարբերակը հասանելի է 22 լեզուներով, սակայն ռուսերենն առայժմ չկա: Այն կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂԻՑ: