Կանադական արտադրող BlackBerry-ն ընկերության պատմության խոշորագույն՝ մեկ միլիոն նոր BlackBerry 10 սարքերի ռեկորդային պատվեր է ստացել:

«Մեկ միլիոն սարքերի պատվերը մեծ վստահություն է BlackBerry 10-ի հանդեպ: Գործընկերների ակտիվ աջակցությամբ մենք հաջողության հզոր բաղադրատոմս ենք ստացել», – ասել  է գլոբալ վաճառքի գծով գործադիր փոխնախագահ Ռիկ Կոնստացոն:

BlackBerry-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է  բացահայտել պատվիրատուի անունը, սակայն նշել է, որ նա «կայուն գործընկեր է», Bloomberg-ին վկայակոչելով գրում է gazeta.ru-ն:

Նյույորքյան բորսայում մարտի 13-ին պատվերի լուրից հետո BlackBerry-ի բաժնետոմսերը 8,2% բարձրացել են՝ մինչեւ 15,65 դոլար: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում ընկերության բաժնետոմսերը թանկացել են 32%-ով:

Blackberry 10-ը թողարկվել է  2013-ի հունվարի սկզբին եւ լուրջ մրցակից կդառնա iPhone 5  եւ Samsung Galaxy III սմարթֆոնների համար: