Twitter-ը երաժշտական հավելված կթողարկի: Նախորդ տարի ընկերությունը ձեռք էր բերել We Are Hunted  երաժշտական ծառայությունը եւ այժմ մտադիր է նոր տեխնոլոգիան կիրառել սեփական երաժշտական հավելվածում: Ենթադրվում է, որ Twitter Music անվանմամբ  iOS հավելվածը լույս կտեսնի մինչեւ այս ամսվա վերջը: Երգերի տարածումը կկատարվի առցանց SoundCloud հարթակով, գրում է «Կոմպյուտերրա»-ն:

Twitter Music-ն օգտվողներին ունկնդրելու երգեր կտրամադրի, եւ ցուցակը կանձնականացվի այն հիմքով, թե ում է հետեւում օգտատերը: Հավելվածը կարող են օգտագործել նաեւ   Twitter-ում չգրանցվածները. ընկերությունն այդկերպ ձգտում է նոր օգտվողնեփրի հրապուրել: