Ադրոնային մեծ կոլայդերով աշխատող ֆիզիկոսները տվյալների վերլուծությունից հետո եկել են եզրահանգման, որ 2012-ի հուլիսին բացահայտված մասնիկը Հիգսի բոզոնն է: Այդ մասին հայտնում է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) մամուլի ծառայությունը:
«Տվյալների ամբողջական ծավալի մշակման 2012թ. ստացված նախնական արդյունքները տպավորիչ են եւ ակնհայտ են դարձնում, որ գործ ունենք Հիգսի բոզոնի հետ: Սակայն մենք երկար ճանապարհ պետք է անցնենք՝ պարզելու համար, թե Հիգսի բոզոնի որ տեսակն է», - ասել է CMS համագործակցության տնօրեն Ջո Ինկանդելան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, 2012-ի հուլիսին CERN-ի ֆիզիկոսները հայտարարել էին բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Հիգսի նախանշած բոզոնին շատ նման մասնիկ, որի շնորհիվ տարրի մնացած մասնիկները զանգված են ունենում: Սակայն այն ժամանակ խոսում էին մասնիկի նմանության, ոչ թե նույնության մասին:




























