Եթե Հայաստանի վարչապետի Իսրայել կատարելիք այցը չեղյալ է հայտարարվել իրանական կողմի ճնշման տակ, դա նշանակում է, որ Հայաստանն այսօր կորցրել է իր ինքնիշխանության կարեւորագույն ատրիբուտը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի Իսրայել այցից հրաժարումն ու այդ կապակցությամբ Երուսաղեմից հնչող արձագանքները:

«Եթե դիտարկենք վարչապետի այցը, հաշվի առնելով այն նպատակները, որ այն հետապնդում էր, այսինքն Տիգրան Սարգսյանի այցի հումանիտար բնույթը, չեղյալ հայտարարումը չի անհանգստացնում»,- նշել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ Իսրայելում հայ եւ հույն կրոնավորների միջեւ նոր բախումներ են սպասվում:

Ըստ քաղաքագետի՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական իշխանությունը ահռելի դեր է խաղում եւ «կարող է նպաստել ինչպես վեճերի բորբոքմանը, այնպես էլ մեղմացմանը»:

Հովհաննիսյանի կարծիքով՝ Սարգսյանի այցը պետք է նպաստեր խնդրի լուծմանն ու լարվածության թուլացմանը, որ անհանգստացնում է այդ երկրի հայ համայնքին:

Իսկ փաստը, որ այցի ընթացքում նրան ուղեկցելու էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վկայում է այցի բացառապես հումանիտար բնույթի մասին, որը չի վերաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:

Քաղաքագետի կարծիքով՝ Թեհրանի նախաձեռնությունը տարածաշրջանային խնդիրների լուծման գործընթացին մասնակցելու վերաբերյալ, չէր կարող անմիջականորեն ազդել վարչապետի այցի վրա, քան որ այդ հարցերը Սարգսյանի իրավասությունների շրջանակում չեն:

Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նկատեց, որ եթե Իրանն իսկապես որոշել է ճնշում գործադրել հարեւան երկրի վրա, «դա արվել է Իսրայելին իր հնարավորությունները ցուցադրելու եւ վկայելու, որ իրենից շատ բան է կախված Հարավային Կովկասոմ»:

Եթե հաշվի առնենք փաստը, որ Իրանը փորձում է Իսրայելին ապացուցել իր ազդեցությունը հարեւան երկրների վրա, «Ամեն ինչ հասկանալի է դառնում»:

«Տվյալ դեպքը պետք է Իսրայելի հետ տարածաշրջանի երկրների ցանկացած կապերի նկատմամբ Իրանի անհանդուրժողականության ապացույց ծառայի»,- ասել է քաղաքագետը:

Հովհաննիսյանը նշել է, որ Երեւանը պետք է հասկացնի ԻԻՀ ղեկավարությանն այդ կապերի անհրաժեշտությունը, քանի որ երկիրը կանգնած է իր հայրենակիցների շահերի պաշտպանության դիրքերում: Նաեւ իշխանությունները պետք է նման կապերը բաց եւ թափանցիկ անեն, որ «այցը գաղտնիության շղարշով պատված չլինի, ինչպես վարչապետի այցի դեպքում»: