Թեհրանում կայացած բարեգործական աճուրդում վաճառվել է թանկարժեք նվերների հավաքածուն, որը ժամանակին նվեր էր ստացել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Աճուրդը կազմակերպիչներին շուրջ 300 հազար դոլար են բերել: Միջոցները կուղղվեն իրան-իրաքյան պատերազմի վետերանների եւ միայնակ մայրերի համար շենքերի կառուցմանը:
Աճուրդը կայացել է շահի նախկին պալատում: Աճուրդը գլխավոր լոտը եղել է պլատինե գրիչը, որը Չարլի Չափլինի «Նոր ժամանակներ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ նվեր ստացած շարքից է: Այդ հայտնի շարքը կազմված է 88 ադամանդե առարկաներից:
Աճուրդում վաճառվել են նաեւ այլ թանկարժեք նվերներ:




























