Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչը  Պարսից ծոցի չեզոք ջրերի տարածքոմ փորձել է զավթել ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը, հայտնում է Պենտագոնը: 

Իսլամական Հանրապետության  հարձակումն ապարդյուն է եղել. ամերիկյան անօդաչու թռչող սարքին օգնության են հասել այդ երկրի երկու այլ օդանավեր, եւ Իրանի կործանիչը ստիպված է եղել վերադառնալ իր երկրի օդային տարածք, հայտնում է rbc-ն:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Թեհրանը մի քանի անգամ հայտարարել էր ամերիկյան անօդաչու թռչող սարքերի զավթման մասին: Ներկայիս դեպքն Իրանի իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանել:

Թեհրանը նախատեսում է սկսել սեփական անօդաչու թռչող սարքերի  արտադրությունը: Իրանի իշխանությունները մտադիր են սկսել երկրի տարածքում մեկ տարի առաջ խփած RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի պատճենների արտադրությունը: