Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է նոր Galaxy S4 սմարթֆոնը. այն իսկապես ենթարկվում է հայացքին: Սարքի շնորհանդեսը տեղի է ունեցել նյույորքյան հայտնի
Սարքը հանդիսատեսին ներկայացրել է Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Ջեյ Քեյ Շինը: Նա նշել է, որ Galaxy S4-ն ավելի «բարեկազմ» եւ ժամանակակից է, գորւմ է vesti.ru-ն:
Նոր սմարթֆոնն առավել բարակ է, ունի ավելի մեծ էկրան՝ 5 դյույմ՝ նախկինի 4.8-ի փոխարեն: Դիսփլեյի թողունակությունը մեծացվել է մինչեւ 1920х1080 պիքսելի: Նոր սարքն ունի ներկայիս ամենաարագ պրոցեսորը՝ ութմիջուկային Exinos Octa 5410՝ 1.8 գՀց հաճախականությամբ: Նոր սմարթֆոնը կաշխատի Google-ի նորագույն Android օպերացիոն համակարգով՝ Jelly Bean-ով:
Smart Scroll գործառույթը թույլ կտա հեռախոսից օգտվել միայն հայացքի միջոցով, իսկ Smart Pause-ը միանում է, երբ հայացքդ շրջում ես հեռախոսից, գրում է gazeta.ru-ն:
Նորույթն ունի նաեւ Floating Touch գործառույթ, որի օգնությամբ հնարավոր կլինի սմարթֆոնը ղեկավարել ոչ թե մատի հպումով, այլ մատը մոտեցնելով: Կա նաեւ Translator գործառույթը, որը թույլ կտա տարբեր լեզուներով շփվել մարդկանց հետ. Սարքը ձայնագրում է դիմացինի խոսքը եւ թարգմանում:
BFM.RU-ն հայտնում է, որ Galaxy S4-ը վաճառքում կհայտնվի այս տարվա ապրիլի վերջին՝ 155 երկրներում: Գնի մասին որեւէ տեղեկատվություն չի հաղորդվել:











