Այսօր` մարտի 15-ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Մշակույթի նախարարության դիմաց` հինգ օր առաջ Գառնու կամրջի վերաբերյալ նախարարությանն ուղղված հանրային հարցադրումների պատասխանները ստանալու նպատակով: Ակցիայի մասնակիցները Կառավարության 3-րդ շենքի առաջ զրույց ունեցան Մշակույթի նախարարության մի քանի պաշտոնյանների հետ, ովքեր փոխանցեցին իրենց պատասխանները` նշելով, որ դրանց ծանոթանալուց հետո պատրաստ են կազմակերպել քննարկումներ եւ պատասխանել ակտիվիստների հարցերին:
Ակտիվիստներից Գոռը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց պահանջն է, որ մշակույթի նախարարությունը ներկայացնի Գառնու կամրջի վերականագնման հետ կապված բոլոր ընթացակարգերը: Նրանք նախապես նամակ էին ուղարկել նախարարություն, այժմ եկել էին ստանալու նրանց պատասխանը: Պատասխանի բովանդակությանը ծանոթանալուց հետո նրանք կնախաշեն իրենց անելիքը, բայց մեկ բան պարզ է, պետք է ապահովեն հանրային հաշվետվողականության մեխանիզմը: Ակտիվիստները վստահ են, որ հուշարձանը վերանորոգման հետեւանքով կորցրել է իր պատմական արժեքը, իսկ նախարարության պաշտոնյանները պնդում են հակառակը: Ակցիայի մասնակիցներից Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ հուշարձանը վերականգնվել է այն ձեւով, որ փաստացի ավերվել է: «Իրականացվել է աբլիցովկա, ողջ կառույցի ավիրում, ակցիան մշակույթի նախարարության ապօրինի գործողության դեմ է: Նրանք փորձում են ինչ-որ ձեւով հիմնավորել իրենց ապօրինությունը, որ կարելի է այդ ձեւով եւս վերականգնել, բայց բավական է դնել նախկին եւ ներկայիս լուսանկարները դնել եւ պարզ է, որ ավիրվել է կառույցը»,- նշեց նա` շեշտելով, որ հազար տարվա կառույցը եվրոթյունինգ են արել եւ նույն տրամաբանությամբ էլ կարող են Էջմիածնի մայր տաճարը իտալական կաֆել, մետլախով վերականգնել: Նա կարծում է, որ առաջին հերթին պետք է մեղավոր անձանց պատասխանատվության ենթրակել, ապա մասնագետների կարծիքը լսել` հնարավոր է այդ կառույցը վերականգնել, բերել նախկին տեսքին, թե ոչ:



Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











