Գիտական ֆանտաստիկան ենթադրում է բազմաթիվ սյուժեներ, որում մարդիկ ընտանիքներ են ստեղծում եւ սերունդ տալիս աստղագնացներում, ուղեծրային կայաններում եւ անգամ այլ մոլորակներում: Սակայն ժամանակակից հետազոտությունները վկայում են, որ սեքսը տիեզերքում չափազանց վտանգավոր է:
Մարդկանց վրա փորձարկումներ, իհարկե չեն արվել, խորհրդային իշպանություններն ու NASA-ն կտրականապես հերքում են մամուլում երբեմն հայտնվող տեղեկությունները, թե խորհրդային տիեզերագնացներն ու ամերիկյան աստղագնացները սեքսով են զբաղվել եւ փորձել են երեխա բեղմնավորել տիեզերքում, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ը:
«Փորձարկվողներ» են դարձել անգամ ոչ թե կենդանիները, այլ բույսերը: Գիտնականները պարզել են, որ չափազանց թույլ կամ ուժեղ ձգողականությունն ազդում է փոշոտման խողովակի` ծաղկաբույսերի արական օրգանի զարգացման եւ գործառույթների վրա: Հիպերձգողականության պայմաններում վտանգվում է ներբջջային շրջանառությունը:
Այդ արդյունքները կարող են կիրառելի լինել նաեւ մարդկային բջիջների համար, որոնց համար ներբջջային շրջանառությունն առանցքասյին նշանակություն ունի: Գիտնականները չեն բացառում, որ ձգողականության տեւական փոփոխությունները կարող են հանգեցնել անբուժելի եւ մահացու հիվանդությունների, ինչպես Ալցհեյմերի հիվանդությունն է:




























