Իրանցի ազդեցիկ այաթոլլա Ահմադ ջանաթին նախագահ Ահմադինեժադին մեղադրել է հերետիկոսության մեջ` նրա հայտարարության համար, թե Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հարություն կառնի եւ Երկիր կվերադառնա Հիսուս Քրիստոսի հետ:
«Մարդիկ չպետք է ասեն այն, ինչ իրենց խելքին է փչում: Ես կմաղթեի, որ նա մի քանի օր սեմինարիայում անցկացնի, նախքան նման թեմաներ քննարկելը»,- հայտարարել է Ջանաթին Թեհրանում քարոզի ժամանակ:
«Ուգո Չավեսը պոպուլիստ էր եւ հանդես էր գալիս Ամերիկայի դեմ: Նրա քաղաքական դիրքորոշումը բացարձակ ընդունելի է, բայց նա մահմեդական չէր»,- ասել է Ջանաթին, հաղորդում է Vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ Բոլիվարիանական հեղափոխության առաջնորդի մահից հետո Մահմուդ Ահմադինեժադը նամակ էր ուղարկել վենեսուելացիներին, որում Չավեսին նահատակ էր անվանել, ով վերադառնալու է Երկիր:




























