Հայաստանում փրկարարները տարեսկզբից ի վեր ձյան գերությունից 470 մեքենա են փրկել։ Ավելի քան 80 մարդ տարհանվել է ապահով վայր։
NEWS.am-ի թղթակցին ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նշված ժամանակահատվածում ձյան եւ բուքի հետեւանքով մեքենաները ճանապարհին մնալու 87 դեպք է արձանագրվել։
2012թ. նույն ժամանակահատվածում 15 նման դեպք էր գրանցվել, խրվել էին 16 մեքենաներ։ Մերկասառույցի 7 դեպք է գրանցվել, 10 մեքենաներ ճանապարհին են մնացել։ Տարեսկզբից երկրի ճանապարհներին ձնաբքի 51 դեպք է գրանցվել, խրվել են 526 մեքենաներ, տարհանվել է 367մարդ։ 2012թ. նույն ժամանակահատվածում 55 դեպք է գրանցվել, մեկ մարդ զոհվել է, խրվել են 1006 մեքենաներ, 142 մարդ անվտանգ վայր է տարհանվել։
Որոշ դեպքերում փրկարարները զգալի տարածություն են անցել օգնության կարիք ունեցողներին փրկելու համար։ Հունվարի 10-ին նրանք ոտքով 3 կմ են անցել՝ 15 օրական երեխային փրկելու համար։ Դեպքը կատարվել էր Նիգավան գյուղում։ Հունվարի 11-ին նմանատիպ դեպք էր կատարվել Լոռու մարզում, ստիպված էին եղել քայլել 7 կմ։



























