Աշխարհում ամենապոպուլյար «Facebook» սոցիալական ցանցը կարող է ընդօրինակել հեշտեգների գործառույթը, որն ընկած է նրա հիմնական մրցակից «Twitter» ծառայության հիմքում, գրում է  «Wall Street Journal»-ը:

Հեշտեգը թույլ է տալիս միավորել նույն թեմայով հաղորդագրությունները: Համապատախան թեմատիկ նշաններ օգտագործում է նաեւ «Google+»-ը, ինչպես նաեւ «Instagram» ծռայությունը: Հեշտեգները փորձարկվում են նաեւ «Facebook»-ում, սակայն  գործարկման  ժամկետները դեռ հայտնի չեն:

Հեշտեգների տեղադրումը օգտատերին հնարավորություն կտա ժամանակը խնայել. նրանք կարող են մնալ միեւնույն կայքում, օրինակ, քննարկելու համար կարեւոր իրադարձությունները, բայց միաժամանակ դիտել նաեւ մեծ ծավալի գովազդ: