Մարիանյան խոռոչի հատակին՝ համաշխարհային օվկիանոսի ամենախոր կետում, բազմաթիվ ակտիվ միկրոօրգանիզմներ են ապրում։ Նման եզրակացության է եկել հետազոտողների խումբը, որն իր եզրահանգումները հրապարակել է Nature Geoscience գիտական ամսագրի հոդվածում։
Հոդվածի համաձայն՝ խոսքը պարզագույն միաբջիջ մանրէների մասին է, որոնք ավելի ակտիվ կյանք են վարում, քան ավելի քիչ խորություններում ապրող իրենց ցեղակիցները։ Հայտնաբերված միկրոօրգանիզմները տեղակայված են եղել մեռած բույսերի ու էակների վրա, որոնք հայտնվել են օվկիանոսի հատակին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մարիանյան խոռոչի ամենախորը կետը՝ Չելենջերի անդունդը, մոտավորապես 11 հազար մետր խորություն ունի։ Պատմության մեջ երկու անգամ դրա հատակ են ողեւորվել գինական արշավախմբեր։ Անցյալ տարվա մարտին խոռոչի հատակ է իջել կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։




























