Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ձեռք է բերել ռուսական խոշորագույն «Евросеть» բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ցանցի բաժնեմասերը։ «Интерфакс»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սոբչակը հայտարարել է, որ ընկերության բաժնետոմսերի 0,1% տոկոսը ձեռք բերելու համար վճարել է 1 միլիոն դոլար։
Lenta.ru-ն, վկայակոչելով « Евросеть» ընկերության նախագահ «Ալեքսանդր Մալիսայի խոսքերը, հաղորդում է, որ գործարքի պայմանագիրը կնքվել է փետրվարի 15-ին։
Սոբչակը դարձել է ընկերության երրորդ համաբաժնետերը։ Չի բացառվում, որ մյուս տարի ընկերությունում Սոբչակի բաժինը ավելանա։
»Ես ուզում էին ինչ-որ ներդում կատարել։ Ես հիմա շատ եմ վաստակում, ցանկություն կար գումար ներդնել ինչ-որ տեղ",- բացատրել է իր որոշումը Սոբչակը։
Սոբչակի խոսքով, նա ընտրել է Евросеть" ընկերությունը, քանի որ շատ լավ ծանոթ է նրա ղեկավարության հետ եւ վստահում է նրանց։
Ներկայումս «Евросеть»-ի հսկիչ փաթեթը Ալեքսանդր Մամուտայի հսկողության ներքո է։
Ընկերության ցանցն ընդգրկում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Բելառուսում տեղաբաշխված 4,23 հազարից ավելի խանութներ։




























