Microsoft կորպորացիան իր կայքում հրապարակել է Windows Phone 8 եւ Windows Phone 7.8 օպերացիոն համակարգերի ապահովման վերջնաժամկետը: Դատելով կայքի տեղեկությունից, նշված օպերացիոն համակարգերից յուրաքանչյուրը թողարկվել էր մեկուկես տարվա լիակատար ապահովմամբ:
Քանի որ Windows Phone 8-ն առաջինն է հայտնվել, դրա ժամկետը ավելի շուտ կավարտվի՝ 2014 թվականի հուլիսի 8-ին: Իսկ Windows Phone 7.8-ինը՝ 2014 թվականին սեպտեմբերի 9-ին, գրում է Ferra-ն: Լուրեր կան, որ WP8 սարքերը մինչեւ մյուս խմբագրման ավարտը թարմացումներ կստանան:




























