Curiosity մարսագնացը Երկիր մոլորակ է ուղարկել Մարսի Էոլիդա սարի (նախկինում այն կոչվում էր Շարփ) համայնապատկերը, որն այդ մոլորակի ամենաբարձր կետն է:
Mastcam տեսախցիկը, որը բաղկացած է երկու գունավոր խցիկներից, փոխանցել է սարի բոլոր յուրահատուկ գույները: Լուսանկարները մշակվել են հատուկ ֆիլտրներով: Դրանք տպավորություն են ստեղծում, որ արվել են ցերեկը սովորական սմարթֆոնով, Երկրի վրա, որտեղ երկինքը երկնագույն է: Իրականում, սակայն, Մարսի երկնակամարը բաց դարչնագույն է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Պարզվել է, որ Մարսի ամենաբարձր սարը Երկրի ամենաբարձր սարից՝ Էվերեստից բարձր է: Էվերեստի բարձրությունը 8848 մետր է ծովի մակերեւույթից, եւ 3550 մետր՝ իր ստորոտից հաշված:
Էոլիդան իր ստորոտից բարձր է 5500 մետր, նրա տարիքը ավելի քան 2 մլրդ տարի է:




























