ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր՝ մարտի 19-ին, ժամանել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այսօր նախատեսված է միջնորդների հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այդ հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Համանախագահները Ստեփանակերտից կհեռանան մարտի 20-ին:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց այցը տարածաշրջան սկսել են Ղարաբաղից: Նրանք կայցելեն նաեւ Երեւան եւ Բաքու, որտեղ կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: