Միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում կմիավորվեն նույն ժամին եւ կանջատեն լույսը՝ ի նշան մեր կենդանի մոլորակի նկատմամբ հոգատարության: «Երկրի ժամը-2013» ակցիան տեղի կունենա մարտի 23-ին, Երեւանի ժամանակով 20:30-21:30-ն ընկած հատվածում: Այս մասին հաղորդում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կայքը:

Այս միջոցառումը սկսել են անցկացնել 2007 թվականից Սիդնեյում, երվ 2 մլն մարդ անջատել է լույսերը, դրանով իրենց աջակցությունը հայտնելով կլիմայի փոփոխության դեմ ուղղված ակցիաներին:

Նախորդ տարի «Երկրի ժամը» ակցիան տեղի է ունեցել մարտի 31-ին, որին մասնակցել են 152 երկրների ավելի քան 6950 քաղաքներ եւ բնակավայրեր: Դա շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված մեծագույն կամավոր ակցիան է:

«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղը՝ բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարարությունների, նաեւ այլ կազմակերպությունների հետ համատեղ կմասնակցի «Երկրի ժամը» նախաձեռնությանը: