Իրանի Ուրումիյե քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է հինգ քուրդ երիտասարդների եւ մեղադրել նրանց PKK-ի իրանական թեւին` PJAK-ին օգնելու մեջ: Ձերբակալվածները, սակայն, չեն ընդունել իրենց մեղքը:

Թուրքական Iha լրատվական գործակալության փոխանցմամբ` ոստիկանությունը հենց փողոցում, բոլորի աչքի առաջ ոստիկանական ավտոմեքենաների վրա հատուկ հարմարեցված սարքի միջոցով կախել է հինգ քրդերին:

Նշվում է, որ մահապատժի պատճառը եղել է քուրդ հայտնի ընտանիքների եւ իրանական իշխանությունների միջեւ լարվածությունը: