Ճապոնական Oji Holdings եւ Mitsubishi Chemical Corp. ընկերություններին հաջողվել է թափանցիկ թուղթ ստեղծել: Այդ մասին ասվում է ձեռնարկությունների համատեղ հաղորդգարության մեջ:
Ստացված նմուշներն արտաքնապես չեն տարբերվում թափանցիկ պոլիէթիլենե ժապավենից: լխավոր տարբերությունը բաղադրության մեջ է: Թուղթը ստացվել է ցելյուլոզայի նանոմանրաթելերից, որոնց հաստությունը մարդու մազի 20 հազարերորդ մասն է կազմում: Թուղթը թեթեւ է, ունի ճկունություն, էկոլոգիապես մաքուր է, արագ մշակվում է եւ շրջակա միջավայրին վնաս չի հասցնում:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, գյուտարարները հուսով են, որ իրենց արտադրանքը կարող է ժամանակի ընթացքում փոխարինել ապակուն, օրինակ պլանշետային համակարգիչների վրա: Ապագայում դա հնարավորություն կտա չկուն պլանշետներ, էկրաններ եւ դիսփլեյներ ստեղծելու, որոնք կարելի է փաթաթել թերթի պես:




























