Ադրբեջանում, կարծես, «տարածքային հավականություններից» վրդովելու նոր առիթ են գտել: Այս անգամ խոսքը ոչ թե ինչ-որ անհայտ մեկի, այլ համաշխարհային հռչակ վայելող դերասան եւ ռեժիսորի Բեն Աֆլեքի մասին է:

Ինչպես հաղորդում է Day.az-ը, Բեն Աֆլեքի օսկարակիր «Արգո գործողությունը» ֆիլմում սխալ է եղել, ֆիլմի կադրերից մեկում Իրանի քարտեզն է, որը ներառում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը: Դա միտումնավոր է արվել, թե պատահաբար, հայտնի չէ:

Նշենք, որ հոլիվուդյան ֆիլմը պատմում է Իրանում 1979թ. Իսլամական հեղափոխության մասին, երբ Թեհրանից դուրս են բերվել ամերիկյան դեսպանատան աշխատակիցները: Գործողությունը արվել էր ֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների անվան տակ:

Ադրբեջանցիներն այժմ ստորագրություններ են հավաքում` «Warner Brothers» ընկերություն ուղարկելու համար եւ կադրը ֆիլմից կտրելու պահանջով: