Հարավային Կորեայում առանցքային հեռուստաալիքների ու բանկերի համակարգչային ցանցերն ամբոջությամբ կաթվածահար վիճակում են՝ հավանական կիբերհարձակման հետեւանքով։
Նախնական տեղեկության համաձայն՝ համացանցային հանցագործները կաթվածահար են արել KBS, MBC եւ YTN հեռուստաալիքների, ինչպես նաեւ որոշ ֆինանսական հաստատությունների ներքին համակարգերը։ Ինչպես հաղորդում է BFM.RU-ն՝ վկայակոչելով «Ռենհապ»-ը, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի վարչակազմը ենթադրում է, որ այս հարձակմանը կարող է մասնակից լինել Հյուսիսային Կորեան։
Մի քանի օր առաջ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային մեղադրել էր իր կայքերի վրա կիբերհարձակում կատարելու մեջ։ Փհենյանը ենթադրել էր, որ հաքերների հարձակման նպատակը Հյուսիսային Կորեային «խեղդամահ» անելն է։




























