Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը ապրիլին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնի է դարձել Իրանի ԱԳՆ անցյալ տարվա գործունեության ամփոփման ժամանակ:

Ինչպես հաղորդել է Mehr տեղեկատվական գործակալությունը, ԱԳՆ գործունեությունն ամփոփելիս Մեհմանպարաստը հայտարարել է. «Եկող տարի մենք ցույց կտանք, որ որպես տարածաշրջանային գերտերություն, մենք հակված ենք խաղաղության եւ տարածաշրջանում հավասարակշռության պահպանման»: