Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ սկանդալային փաստեր են ներկայացվում «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրողների ծախվածության վերաբերյալ: Տեսանյութը պատմում է այն մասին, որ նրանք, իբր, փողով ցանկացած նյութ են տպագրում հաճախորդի պատվերով եւ այդ ամենը տեղի է ունենում անփոխարինելի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւի օրոք:
«Ցանկացած մեկը, ով ցանկանում է հոդված հրապարակել, սկզբում պետք է հանդիպի թողարկող խմբագիր Նատալյա Շտելմաչենկոյի հետ»,-ասվում է տեսանյութում, ապա ցուցադրվում են կադրեր, որտեղ Շտելմաչենկոն 500 հազար ռուբլի է վերցնում հասարակաց տան մասին պատմող հոդվածի համար:
Հետո ցուցադրվում են կադրեր, որտեղ թողարկող խմբագիրը գումար է վերցնում միանգամից երկու հոդվածի համար: Առաջինը՝ Հարավային Օսիայի պատերազմի, երկրորդը՝ ռուսական ռուբլու մասին հոդվծների համար, հաղորդում է «Վզգլյադը»:
Թերթն արդեն հայտարարել է, որ տեսանյութը «կոպիտ, ստոր եւ կեղտոտ կեղծիք» է
Բացի այդ, Պետդումայում «Եդինայա Ռոսիայի» պատգամավորները հարցում են ուղարկել Գլխավոր դատախազ Յուրի Չայկայի եւ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի անունով, որտեղ նշում են, որ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը սեքսուալ բնույթի ծառայություննների գովազդ է տեղադրում:











