Հարավային Կորեայի առաջատար հեռուստաալիքների եւ երկրի խոշորագույն բանկերից մեկի կայքերի վրա հաքերային հարձակումն իրականացվել է ոչ թե ԿԺԴՀ-ից, այլ, առավել հավանական է` Չինաստանից: Այս մասին հայտնել է համակարգչային ցանցերի անվտանգությանը հետեւելու համար գործող տեղեկատվության եւ կապի գծով կոմիտեն:

Հիշեցնենք, որ մարտի 20-ի գիշերը կատարված հարձակման արդյունքում տուժել են երկրի չորս հիմնական հեռարձակողները, ինչպես նաեւ Shinhan Bank-ը`  Shinhan Financial Group խոշոր ֆինանսական հաստատության մասնաճյուղերից մեկը:

Լրատվամիջոցներում հաղորդվել է այն մասին, որ հարձակման աղբյուրները հնարավոր է, որ եղած լինեն Հյուսիսային Կորեայից, որն ավելի վաղ արդեն գրոհել է հարավկորեական կիբերմիջավայրի կայքերի վրա: Ինչպես հայտնել է «Գազետա.ռու»-ն` պաշտոնական Սեուլը կրկին չի բացառել, որ հարձակումն իրականացվել է հենց հյուսիսկորեական կարգի կողմից, որը, հավանական է, գործել է չինական IP-հասցեների միջոցով: