Հայտնի վիդեոհոսթինգ YouTube –ից օգտվողների թիվը գերազանցել է ամսական մեկ միլիարդը: Այդ մասին հայտնել է հոսթինգի ղեկավարությունը:
YouTube-ում նշում են, որ օգտվողների թվի աճին նպաստել է սմարթֆոնների եւ բջջային այլ սարքերի վաճառքի աճը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
YouTube հոսթինգը ստեղծվել էր 2005թ., իսկ 2006թ. այն 1,7 միլիարդ դոլարով գնել էր Google ընկերությունը: Այն ժամանակ օգտվողների քանակը 30-40 միլիոն էր: Այժմ YouTube-ի հետ կարող է մրցել միայն Facebook սոցցանցը, որի օգտվողների թիվը միլիարդի հասել էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին:
«Համացանցում յուրաքանչյուր երկու օգտվողներից մեկը որպես կանոն YouTube է մտնում», - ասվում է կայքի հաղորդագրության մեջ:




























