Ֆրանսիայի հրեա ուսանողների միության (UEJF) անդամները հայց են ներկայացրել Twitter սոցիալական ցանցի դեմ` մեղադրելով, թե ընկերությունը չի պահել նախկինում տրված խոստումը ռասիստական հաղորդագրությունները ջնջելու վերաբերյալ: Նրանք 38 մլն դոլար փոխհատուցում են պահանջում:
Twitter-ի սեփականատերերների փաստաբաններն ի պատասխան հայտարարել են, թե UEJF-ի անդամներն ավելի «շահագրգռված են լայն աղմուկի, քան իրավիճակից ադեկվատ ելքեր գտնելու մեջ»:
2012թ. սոցիալական ցանցում հայտնվեց #unbonjuif հեշթեգը, որը թարգմանաբար նշանակում է Լավ հրեա: Հակասեմիթները վիրավորական հաղորդագրություններ էին ուղարկել այդ հեշթեգի տակ:




























