Ամերիկյան գաղտնի ծառայության գործակալը պատահաբար կրակել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Դա կատարվել է 2006թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի վեհաժողովին մասնակցելու համար Նյու Յորք կատարած այցի ընթացքում: Միջադեպը մանրամասն ներկայացված է Մարկ Էմբինդերի եւ Դ.Բ. Գրեյդիի «Deep State: Inside the Government Secrecy Industry», որը վաճառքում կհայտնվի ապրիլին:
Մարտի 21-ին Daily Mail թերթը գրում է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին ուղեկցող մեքենայի նախատեսված տեղում զենքը դնելիս գործակալը պատահաբար կրակել է Ահմադինեժադի ուղղությամբ, որն այդ պահին նստում էր իր մեքենան: Կրակոցը հնչելուց հետո «բոլորը քարացել են»: «Իրանցիները նայեցին մեզ, մենք՝ իրանցիներին: Գործակալը սկսել է ներողություն հայցել: Ահմադինեժադը շրջվել է եւ նստել մեքենան», - գրված է գրքում, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախագահի աշխատակազմն անհանգստացած էր Իրանի առաջնորդի հնարավոր արձագանքից, եւ վախենում էին, որ ՄԱԿ-ի վեհաժողովում, որտեղ քննարկում էին նրա երկրի դեմ պատժամիջոցները, նա կհայտարարի, թե ԱՄՆ գաղտնի ծառայությունները ցանկացել են իրեն սպանել: Սակայն, ի զարմանս ԱՄՆ-ի, նա ոչ մի անգամ չի հիշատակել այդ միջադեպի մասին:




























