Google-ը մշակում է նոր Babble ծառայությունը, որը կմիավորի ընկերության բոլոր մեսենջերները: Նոր նախագծի շրջանակներում կաշխատեն Google Talk, Google Voice (ինտերնետ հեռախոսային ծառայություն), ավանդական Google Chat եւ անգամ վեբ-խորհրդակցությունների Google + Hangouts ծառայությունը, հաղորդում է Geek.com կայքը:
Մասնագետների կարծիքով, անցումը միացյալ ծառայության թույլ կտա ինտերնետ-հսկային անցնել BlackBerry Messenger եւ Imessage հայտնի ծառայություններից: Ընդ որում, բավական հաջող է իրացվել Babble-ի ներդրումը մյուս արտադրանքների մեջ, չաթը հասանելի կլինի Google-ի յուրաքանչյուր ծառայության մեջ, օրինակ` Gmail փոստում, Google+ սոցցանցում կամ Play Market-ում, որը ծրագրեր է տարածում android-ի համար:
Նոր ծրագրի շնորհաբդեսը կայանալու է մայիսի 15-17-ը, Սան-Ֆրանցիսկոյում:




























