Իտալիայում պոլիմերային իմպալնտ են մշակել, որը կարող է փոխարինել աչքի ամենազգայուն բջիջների մի մասը:
Իտալացի կենսատեխնոլոգների փորձի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրենց իմպլանտը ստեղծվել է ոչ թե ցողունային բջիջներից, այլ ածխածնի եւ հոտավետ ածխաջրածնի միացությունից` պոլիտիոֆենից:
Այդ միացությունը լավ փոխանցում է հոսանքը եւ օգտագործվում OLED-դիսփլեյների եւ այլ էլեկտրոնիկայի պատրաստման ժամանակ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հետազոտողները փորձ են արել` միացնելով պոլիտիոֆենի ժապավենները նյարդային բջիջների հետ առնետի վնասված ակնաբիբում: Փորձը հաջող է եղել, նյարդային բջիջները մշակել են իմպուլսները եւ փորձել փոխանցել այն պահերին, երբ ժապավենի վրա լույսի ճառագայթներ են ընկել:




























