Անկախ բնակության երկրից եւ քաղաքացիությունից, հայը մնում է հայ, իսկ վրացին` վրացի: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունենրի վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին`մեկնաբանելով Տեղական ինքնակառավարման ազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Դավիթ Մելուայի այն հայտարարությունը, թե Ախալքալաքի եւ Ջավախքի հայերը իրենց չպետք է նույնականացնեն հայ էթնոսի հետ եւ պետք   է հայտարարեն, որ նոր էթնոս  են ներկայացնում` ջավախքցիներինը:

Ինչ վերաբերում է շատ վրացահայերի` Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու մասին պահանջին, ապա Ռոնդելիի խոքով, այդ հարցը հեշտ չէ. «Կառավարությունը պետք է որոշում կայացնի` հաշվի առնելով  «կողմն» ու «դեմը»:  Եթե Վրաստանը միացել է այդ խարտիային, պարտավոր է վավերացնել այն: Կառավարությունը պետք է կայացնի այդ լուրջ որոշումը»: Ռոնդելիի խոսքով` եթե Վրաստանը  դեպի Եվրոպա ճանապարհ է որդեգրել, պետք  է կատարի այդ պարտավորությունը, սակայն  առայժմ դժվար է ասել, ինչպես եւ երբ դա տեղի կունենա:

Նշենք, որ ընթացիկ տարվա մարտի 14-ին Ախալքալաքի ներկայացուցչական մարմինը Վրաստանի խորհրդարանին կոչ էր արել վավերացնել եվրոպական լեզուների մասին խարտիան, որն ստորագրվել էր  1999 թ-ին: Դա թույլ կտա հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ` հայերով խիտ բնակեցված տարածքներում: